Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային գազանություններից մեկի ժամանակ տուժածներին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ արված ուղերձում:
«Սկսելով 1915 թվականից, Օսմանյան Կայսրության վերջին տարիներին, 1,5 մլն հայեր տեղահանվել են, սպանվել կամ ուղարկվել մահվան: Ամերիկայի հայ համայնքի եւ ամբողջ աշխարհի հետ միասին ես սգում եմ անմեղ մարդկանց մահն ու տառապանքները»,-հայտարարել է նա:
Թրամփի խոսքով, մարդկության պատմության այդ մռայլ իրադարձությունների մասին մտորելիս «մենք նաեւ ընդունում ենք հայ ժողովրդի ամրությունը»:
«Նրանցից շատերը նոր կյանք սկսեցին Միացյալ Նահանգներում եւ անգնահատելի ներդրում ունեցան մեր երկրում՝ միաժամանակ պահպանելով պատմական հայրենիքի մասին հիշողությունները, որտեղ նրանց նախնիները հիմնել են հին աշխարհի մեծագույն քաղաքակրթություններից մեկը: Մենք պետք է հիշենք գազանությունների մասին, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի պատմությունն ընդունելու թուրքերի եւ հայերի ջանքերը, որոնք կարեւոր քայլ են ավելի արդար եւ հանդուրժող ապագայի հիմքեր կառուցելու ճանապարհին»,-ասված է հայտարարությունում: