|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսին կապերի ամրապնդման մասին հաղորդագրություն է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. հաղորդում է Mehr-ը:
Ռաիսին իր ուղերձը հղել է՝ պատասխանելով Ադրբեջանի ղեկավարի շնորհավորանքներին: Դրանում նա կոչ է արել ընդլայնել Թեհրանի ու Բաքվի համագործակցությունը:
Ռաիսին ասել է, որ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդներն ունեն ընդհանուր մշակութային և պատմական արմատներ և եղբայրական հարաբերություններ: Նա նշել է, որ Թեհրանի ու Բաքվի միջև կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար մեծ ներուժ կա:
Իրանի նախագահը նաև նշել է, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքների նկատմամբ ինքնիշխանության վերադարձը և ընդհանուր սահմանների վերածնունդը» նոր հնարավորություններ կստեղծեն և կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։