կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-25 17:45
Աշխարհ

Հռոմի պապը սուրբծննդյան ուղերձում եղբայրության կոչ արեց մարդկանց ու ժողովուրդներին

Հռոմի պապը սուրբծննդյան ուղերձում եղբայրության կոչ արեց մարդկանց ու ժողովուրդներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Urbi et Orbi» («Քաղաքին եւ աշխարհին») սուրբծննդյան ուղերձում եղբայրություն Է մաղթել հավատացյալներին եւ խաղաղության կոչ արել Ուկրաինայում, Սիրիայում, Սուրբ հողում եւ հակամարտող այլ տարածաշրջաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Քահանայապետը դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի մերձակա հրապարակում հավաքված հավատացյալներին եւ նրանց դիմել ավանդական քարոզով, որն այս տարի նվիրել Է մարդկանց, պետությունների ու ժողովուրդների միջեւ կապերի վերականգնմանը: 

Ո՞րն Է Սուրբ Ծնունդի համընդհանուր ուղերձը: Այն, որ Աստված բարի հայր Է, իսկ մենք բոլորս՝ եղբայրներ: Այս ճշմարտությունն Է ընկած մարդկության քրիստոնեական տեսլականի հիմքում: Առանց եղբայրության, որ մեզ տվել Է Հիսուս Քրիստոսը, հանուն ավելի արդար աշխարհի մեր ջանքերն ապարդյուն կլինեն… Ուստի Սուրբ Ծնունդի իմ մաղթանքը եղբայրության մաղթանքն Է, բոլոր ազգերի ու մշակույթների մարդկանց եղբայրությունը, տարբեր գաղափարների տեր մարդկանց եղբայրությունը, որոնք կարողանում են հարգել ու լսել մեկը մյուսին, տարբեր կրոնների ու հավատացյալների եղբայրությունը»,-ասել Է Ֆրանցիսկոսը: 

«Դա թույլ կտա իսրայելցիներին ու պաղեստինցիներին՝ վերսկսել երկխոսությունը եւ բռնել խաղաղության ճանապարհը, որը վերջ կդնի հակամարտությանը, որը 70 տարվա ընթացքում ծվատում Է Տիրոջ ընտրած հողը»,-ասել Է Հռոմի պապը: 
«Թող որ մանուկ Հիսուսը սիրելի ու բազմաչարչար Սիրիային թույլ տա վերագտնել եղբայրությունը այսքան տարիների պատերազմից հետո: Միջազգային հանրակցությունը պետք Է վճռականորեն աշխատի քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ, որը մի կողմ կդնի տարաձայնություններն ու մասնավոր շահերը, որպեսզի Սիրիայի ժողովուրդը, հատկապես նրանք, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հողը եւ ապաստան գտնել այլ վայրում, կարողանան վերադառնալ եւ խաղաղ ապրել իրենց հայրենիքում»,-ասել Է քահանայապետը: 

Նա նաեւ հույս Է հայտնել, որ Եմենում հաստատված զինադադարը թեթեւացում կբերի երեխաներին եւ ամբողջ բնակչությանը, որը տառապում Է պատերազմից ու զրկանքներից: Կորեական թերակղզուն Ֆրանցիսկոս պապը մաղթել Է՝ «ամրապնդել բարեկամության կապերը» եւ շարունակել մերձեցումը համաձայնությունների հասնելու համար, որոնք «զարգացում ու բարգավաճում կապահովեն բոլորի համար»: 

Հռոմի պապը բարեմաղթանքի խոսքեր Է հղել նաեւ Ուկրաինային, Նիկարագուային, Վենեսուելային, Աֆրիկայի երկրներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: