կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-27 12:36
Քաղաքական

Եթե Ռոբերտ Քոչարյանն իր բնավորությունը չի փոխել, պետք է Նիկոյանի ասածին հակադարձի. Արամ Սարգսյան

Եթե Ռոբերտ Քոչարյանն իր բնավորությունը չի փոխել, պետք է Նիկոյանի ասածին հակադարձի. Արամ Սարգսյան

Դրդապատճառը մեկն է, նրանք ասում են, որ այդ հարցն իրենց համար նույնչափ կարևոր է, և իրենք չեն վախենում այդ հարցը քննարկելուց. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` անդրադառնալով ՀՀԿ-ի՝ «2008 թվականի Մարտի 1-ի, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու հարցին միաձայն կողմ քվեարկելուն:

«Կա ևս մեկ դրդապատճառ, որ ես նկատեցի նախորդ քննարկման ժամանակ ՀՀԿ-ականների ելույթներում` նրանք միտումնավոր սլաքն ուղղում են իրենց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա»,- ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ հարցերի հարցն այն է, թե այդ գիշեր ո՞վ հրաման տվեց, որ մտնեն Ազատության հրապարակ: «Գործընթացներն ամսի 26-ից հետո գնում էին մարման, և դա ակնհայտ էր բոլորին: Ու այստեղ արդյո՞ք քաղաքական միտում կար: Մամուլն է բազմիցս անդրադարձել դրան, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն է այդ որոշումը կայացրել՝ հետագայում իրենց ավելի թույլ նախագահ ունենալու և իր՝ պահանջարկված լինելու խնդիրը լուծելու համար: Եթե կա այս հարցը, ու ՀՀԿ-ն ուզում է այս խնդիրը լուծել, ճիշտ կանի, որ այդ հարցը բարձրացնի, ու եթե նախկին նախագահն իր բնավորությունը չի փոխել, նա պիտի Նիկոյանի նախկին ասածին հակադարձի»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե «Ելք»-ի համար սա զուտ PR է, գործը բացահայտելու ցանկություն չունեն, Արամ Սարգսյանն ընդգծեց, թե տարօրինակ կլիներ, որ ՀՀԿ-ականները, այդ թվում` նման հայտարարություն արած Սամվել Նիկոյանը, այլ բան ասեին: