|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Մեր տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ամբողջությամբ լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին:
Ըստ հավաստի տեղեկությունների, արդեն հստակեցված է նրա գլխավորած նախարարության աշխատակազմի ղեկավարի հարցը, այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ Սամվել Նիկոյանի որդին: Այլ պաշտոնյաների հարցում Գաբրիելյանը դեռևս չի կողմնորոշվել, հիմնական խնդիրը ցածր աշխատավարձերն են, որոնք քիչ են ձգում լավ կրթություն ստացած կադրերին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։