Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի որդին` Վարդան Նիկոյանը, նշանակվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական` հավանաբար, զբաղեցնելով մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի թափուր տեղը:
Սա նշանակում է ոչ միայն այն, որ իշխանությունները շարունակում են վարձահատույց լինել Նիկոյանին Մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքները տապալելու դիմաց, այլեւ նոր ֆորմատով են օգտագործում Նիկոյանին:
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Նիկոյանը, որ մինչեւ վերջերս կես դրույքով նախագահականի լրտեսն էր, կես դրույքով էլ վարչապետի գործակալն էր: Եվ Վարդան Սամվելիչին հենց հոր ծառայությունների համար են խորհրդականի աթոռին նստեցրել: Սամվել Նիկոյանի լրիվ զբաղվածությունն, այսպիսով, կազմում է դրույքուկես:
Կարծիք կա, որ նա ավելի արհեստավարժ է հենց «ստուկաչի» եւ հատկապես վարչապետի «ստուկաչի» գործում, մի բան, որ ոչ ոք չի համարձակվի պնդել ԱԺ փոխնախագահի աշխատանքի մասով: