|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ փետրվարի 27-ին հումանիտար միջանցքներ կբացվեն Դամասկոսի արվարձան Արևելյան Ղուտայից բնակիչներին տարհանելու համար: Դա կարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ. հայտնում է vedomosti.ru-ն:
Շոյգուն, խոսելով Պուտինի կարգադրության մասին, մանրամասնել է, որ 5-ժամյա հրադադարի ռեժիմը պետք է հաստատվի առավոտյան 9-ից մինչև ցերեկվա 14։00-ն:
Նշենք, որ արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Արևելյան Ղուտայի Ալ Շիֆունյահ գյուղում քիմիական հարձակում է իրականացվել, կան բազմաթիվ տուժածներ: Արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է նախագահ Բաշար ալ Ասադի զորքերի կողմից: