կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-23 21:52
Հասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Ղազար Փարպեցու փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Ղազար Փարպեցու փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ղազար Փարպեցու փողոցի նշված հատվածում՝ բացառությամբ Արամի փողոցին հարող վերջնամասի մոտ 50 մետր տեղամասի, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ:

ՃՈ մամուլի ծառայություն