Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 28-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի քարերի մեջ․ վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներից մեկին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։