Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց հարկային ստվերի ռիսկերի և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ: Վարչապետի խոսքով` 2017թ. պետական բյուջեի եկամուտները, 2016թ. համեմատությամբ, աճել են շուրջ 125 միլիարդ դրամով:
Չնայած նշված ցուցանիշին` պետք է արձանագրել, որ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման օրենսդրական ոչ հստակ կարգավորման հետևանքով խնդիրներ դեռևս կան, նաև` հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում:
Վարչապետի խոսքով` վերջերս ՊԵԿ-ի կողմից կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ, կատարվել է ուսումնասիրություն: Արդյունքում` արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում` հարկային ռիսկերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասության տիրույթում:
Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը հանձնարարեց ՊԵԿ նախագահին` 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները, ըստ ոլորտների, փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկները:
Հանձնարարվեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին` 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել գերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ: Խումբը սեղմ ժամկետներում պետք է հստակ սահմանի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, հարկային ստվերին նպաստող մեխանիզմների վերացման, ոչ հստակ կարգավորումների շտկման վերաբերյալ առաջարկություններ:
«Համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է»,- ասաց վարչապետը: