Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ Մանկական և պատանեկան ստեղծագործության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Սպիտակ ագռավ-2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց:
ՀՀ կրթության և գիտության նախարար Մանուկ Մկրտչյանը, շնորհավորելով հայ աշակերտներին արձանագրած հաջողությունների առթիվ, Նոր Հաճնի արվեստի դպրոցի տնօրեն Աշոտ Ղարիբյանին է հանձնել «Белая ворона – 2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթի «Լավագույն արտասահմանյան դպրոց» մեդալը: Նախարարի տեղակալն իր խոսքում շնորհակալություն է հայտնել դպրոցի մանկավարժական ողջ անձնակազմին հայ պատանիների որակյալ գեղարվեստական կրթությունը կազմակերպելու և այն միջազգային հարթակներում ներկայացնելու համար:
ՌԴ Սարատովի երկրամասում կազմակերպված մրցույթին ներկայացվել է պատանի նկարիչների 750 ստեղծագործություն՝ 7 երկրներից՝ ՌԴ, Հայաստան, Հունաստան, Իտալիա, Ինդոնեզիա, Ղազախստան և Ուկրաինա:
Նոր Հաճնի արվեստի դպրոցը ներկայացրել է 71 ստեղծագործություն, որոնցից 61-ը արժանացել են դիպլոմների, 15-ը գրավել են մրցանակային տեղեր:
Մրցույթին մասնակից բոլոր պատանի նկարիչները ստացել են մասնակցության հավաստագիր:
ՀՀ ԿԳՆ