Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ապրիլի 6-ին Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Հադրութի արվեստի դպրոց» ՊՈԱԿ, ծանոթացել առկա շենքային պայմաններին և սաների ուսումնառության կազմակերպման ընթացքին։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմից։
Ադրբեջանի կողմից Հադրութ քաղաքի օկուպացիայի հետևանքով դպրոցը ժամանակավոր տեղակայվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքում։ Չնայած դժվարություններին և շենքային պայմանների անբավարարությանը՝ կրթօջախը շարունակում է կրթել ու դաստիարակել ավելի քան 120 աշակերտների՝ նրանց մեջ ձևավորելով ու զարգացնելով արվեստի նկատմամբ բարձր ճաշակ: Դպրոցի սաները մասնակցում են տարբեր մրցույթների, որտեղ ցուցաբերում են գոհացուցիչ արդյունքներ։
Հաստատությունում ուսումնառող սաների ստեղծագործական զարգացմանն աջակցելու համար Պաշտպանի աշխատակազմը դպրոցին է փոխանցել «Միասին» բարեգործական նախաձեռնության կողմից ուղարկված անհրաժեշտ պարագաներ:
Դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ ունեցած զրույցի ժամանակ բարձրացվել են շենքային պայմանների, դպրոցը` ստեղծագործական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ պարագաներով համալրելու, կրթական գործընթացի հետ կապված հարցեր:
Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: