Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը 2022թ. նոյեմբերին իր ազգական Արթուր Թորոսյանին է վաճառել դրանից մեկ տարի առաջ գնված Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղի երկու միավոր հողակտորը:
«Հետքը» գրել էր, որ Թորոսյանը հողատարածքներից մեկը 2 մլն 700 հազ. դրամով գնել է Քարաշամբի նախկին համայնքապետ Զորիկ Խլղաթյանից: Վերջինս համայնքը ղեկավարել է 24 տարի` 1996թ․-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 18-ը: Պատմության մասնագետ Զորիկ Խլղաթյանն այժմ Քարաշամբ գյուղի դպրոցի տնօրենն է:
Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, Արսեն Թորոսյանը գնել էր Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից:
2022թ. գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Թորոսյանն ավելի շահեկան պայմաններով է վաճառել հողատարածքները: Մասնավորապես` հողակտորներից մեկը վաճառել է 6 մլն դրամով, մյուսը՝ 14 մլն դրամով:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 16-ին էլ Արսեն Թորոսյանի հայրը` Գևորգ Թորոսյանը, դուրս է եկել «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ից, որտեղ ուներ 80% բաժնեմաս: Այժմ ընկերության միակ բաժնետերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է` Սարգիս Թադևոսյանը:
Կայքը նաեւ գրել էր, որ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել էր 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:
Հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից մինչև 2023թ. մարտի 16-ն ընկերության 80% բաժնեմասը պատկանել է Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը:
Երբ Արսեն Թորոսյանն Առողջապահության նախարար էր, Ռազմիկ Թադևոսյանը եղել է նրա վարորդը: Այնուհետև դարձել է Թորոսյանի օգնականը, երբ վերջինս ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ռազմիկ Թադևոսյանը Ազգային ժողովից էլ «գործուղվել» է Արագածոտնի մարզպետարան՝ ավելի մոտ գտնվելու երկու ընտանիքի համատեղ բիզնեսին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։