|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Իրանական կողմը պատրաստ է գործարկել Հայաստան-Իրան երկաթգիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ ճեպազրույցում կարեւոր համարեց ներդրումների իրականացումը: «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, եւ մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը: Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել»,- հավելեց դեսպանը:
Անդրադառնալով հյուսիս-հարավ մայրուղուն՝ Սեյեդ Քազեմ Սաջադին կարեւորեց նաև համատեղ ներդրումների իրականացումը: «Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»,- նշեց նա:
Կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի նիստի օրակարգում հայտարարվեց Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության լուծարման մասին: