կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-09 14:09
Աշխարհ

Լիբանանում հայկական կուսակցություններև քննարկել են լիբանանյան և ազգային մի շարք հարցեր

Լիբանանում հայկական կուսակցություններև քննարկել են լիբանանյան և ազգային մի շարք հարցեր

Աղբյուրը՝ aztagdaily.com

Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու Լիբանանի ղեկավար մարմիններու ներկայացուցիչներու հերթական ժողովը տեղի ունեցաւ երէկ` 7 փետրուար 2018-ին, ՍԴՀԿ-ի Նոր Հաճնոյ կեդրոնատեղիին մէջ` ներկայութեամբ Հայ յեղափոխական դաշնակցութեան, Ռամկավար ազատական կուսակցութեան եւ Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեան Լիբանանի շրջանի ներկայացուցիչներուն: Ժողովականները քննարկեցին շարք մը լիբանանեան թղթածրարներ:

Անոնք ողջունեցին Պաապտայի մէջ կայացած Լիբանանի Հանրապետութեան նախագահին, խորհրդարանի նախագահին եւ վարչապետին հանդիպումը, որուն շնորհիւ կարելի եղաւ բնականոնացնել երկրի քաղաքական վիճակը եւ մեղմացնել լարուածութիւնը:

Քննարկուեցան եւ դատապարտուեցան իսրայէլեան սահմանային վիճայարոյց տարածքներու վրայ պատ կառուցելու ծրագիրը եւ լիբանանեան ծովային 9-րդ նաւթահորի շահագործումին դէմ արձակուած սպառնալիքները:

Ժողովականները արծարծեցին մայիսին տեղի ունենալիք երեսփոխանական ընտրութիւններու թղթածրարը, շեշտեցին լիբանանահայութեան միասնականութեան ոգիի պահպանումը եւ կարեւոր նկատեցին հանդիպումները բազմացնելու հրամայականը, որպէսզի լիբանանահայութեան ճշգրիտ ներկայացուցչութիւնը ապահովուի Լիբանանի խորհրդարանին մէջ: Հայ քաղաքական կուսակցութիւններու ժողովին ընթացքին նաեւ քննարկուեցան հայկական ազգային հարցեր: