|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին այցելել է Լիբանանյան համալսարանի նախագահ Ֆուատ Այուպին:
Ըստ Aztagdaily-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համալսարանին առնչվող մի շարք հարցեր:
Բագրատունին համալսարանի նախագահի ուշադրությանն է հանձնել համալսարանում հայոց լեզվի դասընթացների հաստատման կարևորությունը, ինչպես նաև հայ դասախոսների թվի մեծացման անհրաժեշտությունը:
Այուպը խոստացել է զբաղվել այդ հարցով և կարգադրել համապատասխան դասավորումները: