|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի զարգացման վերաբերյալ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ընդգծվել է Մինսկի խաղաղ պայմանավորվածություններին խիստ հետևելու կարևորությունը, ինչպես նաև կողմերը կողմ են արտահայտվել ուկրաինական գազային խնդրի շուրջ պայմանավորվածությունների իրականացմանը և շուտափույթ ձևակերպմանը:
Բացի այդ` կողմերը անդրադարձել են ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու գործում միջազգային համագործակցությանը, առաջին հերթին՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։
Քննարկվել է նաև վտանգավոր ինֆեկցիոն հիվանդության՝ էբոլայի համաճարակի դեմ պայքարի հարցում փոխգործակցելու հարցը։