Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովը քննարկում է «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ Հայաստանը կմիանա Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին կոնվենցիային և կարդիականացնի ճանապարհային նշանների ու գծանշումների համակարգը:
Հարցով հիմնական զեկուցող` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը հայտնեց, որ կոնվենցիան ստորագրվել է 1968թ. նոյեմբերի 8-ին Վիեննայում: Նա նշեց, որ Կոնվենցիայի հիմնական նպատակն է դյուրացնել միջազգային ճանապարհային երթևեկությունը և բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը: «Կոնվենցիայով սահմանվում է ճանապարհային նշանների, ազդանշանների և պատկերանշանների, ճանապարհային գծանուշմների միասնական համակարգը, մանրամասն նկարագրվում են ճանապարհային նշաններին և գծանշումներին ներկայացվող պահանջները»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով` Կոնվենցիային միանալով, ՀՀ-ն ստանձնում է՝ ընդունել կոնվենցիայով նկարագրված ճանապարհային նշանները, գծանշումները և պատկերանշանները, ներդնել դրանք հնարավորինս կարճ ժամկետում: «Հայաստանը պարտավորում է երկրում կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 4 տարվա ընթացքում փոխել կամ լրացնել ցանկացած նշան, պատկերանշան կամ գծանշում, որը կիրառվում է ոչ այն իմաստով, որը նախատեսված է կոնվենցիայով, 15 տարվա ընթացքում փոխարինել ցանկացած նշան, պատկերանշան կամ գծանշում, որը չի համապատասխանում կոնվենցիայով սահմանված համակարգին, միջոցներ ձեռնարկել արգելելու համար այնպիսի ցուցատախտակների, ազդագրերի տեղադրումը, որոնք կարող են շեղել երթևեկության մասնակիցների ուշադրությունը»,- մանրամասնեց Գրիգորյանը:
Փոխնախարարը նշեց, որ կոնվենցիային միացել է 65 պետություն: «Կոնվենցիային միանալով՝ ՀՀ-ն խորհրդային ժամանակներից ընդունված նշանների համակարգից անցում կկատարի ավելի արդիական և միջազգայնորեն ընդունված համակարգի: Հայաստանում կներդրվեն կոնվենցիայի անդամ երկրներում ընդունված միասնական նշանները և գծանշանները»,- եզրափակեց Գագիկ Գրիգորյանը: