կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-22 13:24
Հասարակություն

Ինչպիսի՞ տարի է սպասվում կենդանակերպի նշանների տակ ծնվածներին

Ինչպիսի՞ տարի է սպասվում կենդանակերպի նշանների տակ ծնվածներին

2015-ը կապույտ այծի տարի է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, որ տարին կանացի էներգիայով օծված է լինելու:

 

Նրա համոզմամբ` 2015-ը  լինելու է կամքի դրսևորման, ուժի կուտակման տարի: «Քանի որ 2016-18թթ. բավական բարդ ու լարված տարիներ են լինելու, ուստի 2015-ը կարելի է կուտակման տարի անվանել»,- ասաց աստղաբանը:

 

Հովհաննիսյանը ներկայացրեց նաև, թե 2015-ն ինչպիսի տարի է լինելու կենդանակերպի նշանների տակ ծնվածների համար:  

 

Խոյեր` բարդ տարի է սպասվում, 2015-ին էներգիայի բավականին կորուստ կնկատվի: Սրան զուգահեռ, կլինեն առիթներ' կորցրած էներգիան լրացնելու համար, կլինեն նաև երջանկության փոքր պահեր, որոնք չպետք է ձեռքից բաց թողնել:

 

Ցուլեր` հետաքրքիր տարի է սպասվում, հատկապես` կարիերայի և ֆինանսական բարելավման առումով: 2015-ը ցուլերի համար կտրուկ առաջընթացի տարի կլինի:

 

Երկվորյակներ` 2015-ը խոստումնալից, հռետորական խոսքից բխող հաջողությունների տարի կլինի: Երկվորյակները գալիք տարվա ընթացքում խոսքի ուժով կհասնեն բաղձալի երազանքին:

 

Խեցգետիններ` սառը և երկար տարիներ շարունակվող դեպրեսիոն վիճակն, ի վերջո, կանցնի, սառույցը կկոտրվի: 2015-ը «արտահայտման» տարի է, այն խեցգետինների համար հիանալի տարի կլինի` բոլոր առումներով:

 

Առյուծներ` 2015-ին խոսքը մեծ դերակատարում կունենա առյուծների կյանքում, իսկ ռիսկային բոլոր գործողություններն արդարացված կլինեն:

 

Կույսեր` գալիք տարին ճանապարհորդությունների ընթացքում հետաքրքիր հաջողությունների տարի կլինի:

 

Կշեռքներ` 2015-ն ամենահաջողը հենց կշեռքների համար է: Կշեռքների համարձակ քայլերն արդարացված կլինեն:

 

Կարիճներ` բարդ տարի կլինի: Տարվա ընթացքում կնկատվի էներգիայի կորուստ, առավել ևս' ճանփորդությունների ընթացքում: Աստղերը խորհուրդ են տալիս ճանապարհորդել միայն խիստ անհրաժեշտ դեպքերում: Կարիճներին խորհուրդ չի տրվում տարվա ընթացքում ռիսկային գործողությունների դիմել:

 

Աղեղնավորներ` բացառիկ լավ տարի կլինի: Տղաների համար կլինի հոգևոր ուժի կուտակման տարի, հնարավոր է` նրանք սկսեն կրոնով և փիլիսոփայությամբ զբաղվել: Իսկ աղջիկների համար տարվա ընթացքում ամուր և երջանիկ ընտանիք ստեղծելու հնարավորություն կընձեռվի:

 

Այծեղջյուրներ` այն բարդությւոնները, որոնք ուղեկցել են այծեղջյուրներին մինչ այս, կվերանան, և յուրաքանչյուր նոր մտահղացում կլինի արագ իրականացվող: 2015-ը կլինի ընտանեկան ամրության տարի: Այծեղջյուրները ողջ տարվա ընթացքում կլինեն աստղերի պաշտպանության ներքո:

 

Ջրհոսներ` սպասվում է հաջող տարի: Ջրհոսները տարվա ընթացքում ներքին բալանս ձեռք կբերեն և պետք է առիթը բաց չթողնեն` բոլոր եղած խնդիրները լուծելու համար:

 

Ձկներ` տարվա ընթացքում առողջական վիճակի հետ կապված բարդություններ կառաջանան: Ձկներին աստղերը խոստանում են իրար հաջորդող 4 շրջան: Տարվա առաջին փուլում կամքի արտահայտման և ռիսկային քայլերի շրջան կլինի, 2-րդում' համառությունը կլինի արդարացված, իսկ 3-րդ կլինի հաջողակ շրջան: Իսկ տարեվերջին ձկների համար կլինի բարդ շրջան, կլինեն խնդիրներ' ֆինանսական և անշարժ գույքի հետ կապված, սակայն աստղերը խորհուրդ են տալիս շարժվել ինտուիցիայով: