կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-13 17:47
Հասարակություն

Գրիպի որ նշանների դեպքում է անհրաժեշտ երեխային տեղափոխել հիվանդանոց. ՀՀ ԱՆ

Գրիպի որ նշանների դեպքում է անհրաժեշտ երեխային տեղափոխել հիվանդանոց.  ՀՀ ԱՆ

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:

Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`

                • ջերմության բարձրացում` 38 C–ից բարձր,

                • հազ,

                • հարբուխ,

                • կոկորդի ցավ,

                • գլխացավ,

                • մկանացավ,

                • փորլուծություն և փսխում:

                Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`

                • հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր), 

                • կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր),

                • երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ և/կամ ԱՍԿՈՖԵՆ, 

                • հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,

                • պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը: 

                Ե՞րբ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

                Երեխային անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`

                • առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,

                • երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել, 

                • շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,

                • երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,

                • առկա են ցնցումներ,

                • առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,

                • երեխան անսովոր գերգրգռված է,

                • առկա է ծանր ջրազրկում, 

                • եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,

                • երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում: