կարևոր
379 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 19:05
Հասարակություն

Մաքուր, ճիշտ, հայրենասեր, «պարյադչնի» տղա․ նույնն եմ, տենց էլ կմնամ․ Վարդան Ղուկասյան

«Իմ արյունը, իմ կարգը թույլ չի տալիս նման ապրելակերպ։ Բացեք իմ կենսագրականը՝ հորս, պապերիս կենսագրականը՝ գրված է՝ մաքուր, ճիշտ, «պարյադչնի», հայրենասեր տղա։ Ես էլ նույնն եմ։ Իմ կերած կաթը, իմ արյունը թույլ չի տալիս նման ապրելակերպ»,-այս մասին Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի՝ կալանքի տակ գտնվող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իշխանությունների հետ հնարավոր պայմանավորվածության մասին հարցին։ 

«Այս ամենի վերջը տեսնում եմ՝ ազգասեր հայերը հավաքվեն իրար հետ, հելնեն պաշտպանեն իրենց հայրենիքը։ Էս ամեն ինչը որ կա՝ սարքած է, հասկանալի է՝ Ղուկասյանը նման բան չի արել։ Սա տեսակի կռիվ է»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ Ղուկասյանների ընտանիքի նկատմամբ վենդետա է իրականացվում։

Մանրամասն՝  տեսանյութում։