Նամակում հանձնախումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռության խախտման կապակցությամբ: Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիերն ու Ադամ Շիֆը:
Հայկական հանձնախմբի ղեկավարները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությանը և պաշտպանության նախաարությանը հաշվի առնել Ադրբեջանի վերաբերյալ 1992 թվականին ընդունված 901 բանաձևի փաստը, որն ամեն տարի 2002 թվականից հատուկ փաստաթղթով չեղարկվում է պետքարտուղարության կողմից: Բանաձևն արգելում է Ադրբեջանին ամերիկյան ուղիղ օգնության տրամադրումը, քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեմ և չի դադարել ռազմատենչ գործողությունները վերջիններիս նկատմամբ:
Նամակում կոնգրեսականները խնդրում են անմիջապես դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, վերանայել 901 բանաձևի վերացման կարգը և մանրամասն տեղեկություն տրամադրել Ադրբեջանին տրվող օգնության վերաբերյալ:
Ամբողջական նամակին կարող եք ծանոթանալ այստեղ: