Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը այսօր հրապարակած նամակում կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ լրատվության մասին վերջերս ընդունված օրենքը վերադարձնել խորհրդարան՝ վերանայման: Այս մասին հայտնում է Turan-ը։
Նամակում հանձնակատարը խոր մտահոգությունն է հայտնում, որ նոր օրենքն ընդունվել է առանց լայն և բովանդակալից խորհրդակցությունների․ այն չի համապատասխանում մարդու իրավունքների, խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ոլորտում միջազգային չափանիշներին։
Օրենքը չափից դուրս կանոնակարգում է ԶԼՄ-ների աշխատանքը և լրագրողի մասնագիտությունը, ինչը հակասում է ազատ, անկախ, գրաքննության չենթարկվող լրատվության և բազմակարծության սկզբունքներին։
«Ընդունված օրենքն էլ ավելի է վատացնում խոսքի և լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը։ Այն լիազորում է պետական մարմիններին՝ անհիմն սահմանափակել լրագրողների աշխատանքը լիցենզավորման միջոցով: Այն նաև հնարավորություն է տալիս սահմանափակումներ մտցնելու մեդիա ընկերությունների և կազմակերպությունների ֆինանսական, իրավական և օպերացիոն գործունեության վրա»,- գրում է Միյատովիչը՝ ընդգծելով օրենսդրությունը խոսքի և լրատվամիջոցների ազատության միջազգային ու եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։