|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ղեկավարները դիմել են ամերիկացի գործընկերներին՝ խնդրելով նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դիմել է հայերին՝ խնդրելով միանալ ստորագրահավաքին:
«Սա կարևոր պահ է: Այս նոր և քայքայիչ ժամանակներում մենք հնարավորություն ունենք օգնելու Ամերիկային՝ կոտրելու իր ունեցած երկարատև վատ սովորությունները: Այնպես որ` խնդրում ենք քայլեր ձեռնարկել այսօր՝ ավելի խրախուսելու ձեր ընկերներին եւ ընտանիքի անդամներին՝ միանալու ձեզ՝ խնդրելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչներին համագործակցել` ստորագրելու այս նամակը»,- նշել է Համբարյանը:
Նամակը ստորագրել են hանձնաժողովի մի շարք անդամներ, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Գուս Բիլիրակիսը:
Նամակում նշվում է, որ, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կոնգրեսականները նաև Թրամփին կոչ են անում ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր: