կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 11:48
Աշխարհ

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում կանգնել Արցախի հպարտ ժողովրդի կողքին

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում կանգնել Արցախի  հպարտ ժողովրդի կողքին

ԱՄՆ-ի Սենատի անդամ Գերի Պետերսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Քլարքը, Ջիմ Քոստան, Ռոբերտ Դոլդը, Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը անդրադարձել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիային և ոգեկոչել Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում 1988-1990 թվականներին հայերի դեմ տեղի ունեցած ջարդերի հետևանքով անմեղ զոհերի հիշատակը. տեղեկացնում է Asbarez-ը:

 

Սենատոր Պետերսն իր ելույթն սկսել է` 27 տարի առաջ Սումգայիթյան ջարդերի ընթացքում սպանված հայերին հիշատակը հարգելով: «Ժողովրդավարության սկզբունքների իրական հետնորդները պետք է հարգեն փոքրամասնությունների իրավունքները, տրամադրեն ազատ խոսքի իրավունքն ու պաշտպանեն դա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու անիմաստ կոտորածը վճռական դեր են խաղացել ժողովրդավարական շարժման խթանմանն ու աջակցել վերջ տալ Խորհրդային միությանը»,- ասել է նա:

 

Հիշեցնելով Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի և զոհված երեք օդաչուների մասին` Քլարքը կոչ է արել իր գործընկերներին` կանգնել Արցախի հպարտ ժողովրդի կողքին այս ողբերգական իրադարձությունների տարելիցին:

 

Բացի այդ` ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ-ի նախագահին` դադարեցնել Ադրբեջանին օգնության տրամադրումը` նշելով, որ տվյալ երկիրը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:

 

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ամերիկահայության անունից շնորհակալական խոսք է ուղղել ԱՄՆ կոնգրեսականներին նման քայլ կատարելու համար: