|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 21-ին խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ինքը 34 հազար ԱՄՆ դոլարի բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել Թուրքիայի Ժողովրդական-հանրապետական կուսակցության խմբակցության փոխնախագահ Օզգյուր Օզելի դեմ`իրեն վիրավորելու համար. հայտնում է Hürriyet- ը:
Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի ներկայացրած միջնորդագրում նշվել է, որ Օզելը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում «վիրավորական հայտարարություն է արել Էրդողանի հասցեին՝ դիտավորյալ ոտնահարելով մարդու իրավունքները»:
Անցյալ շաբաթ խորհրդարանում իր ելույթի ժամանակ Օզելը արձագանքել էր Էրդողանի հայտարարությանը, որ ինքը ընդդիմությունն անվանում է «հինգերորդ շարասյուն», նշելով, որ իսպանացի բռնապետ Ֆրանկոն առաջինն է օկիրառել այդ տերմինը, և Էրդողանին հավասարեցրել էր «կուռք-բռնապետ Ֆրանկոյին»: