Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պատանու վերնաշապիկին պատկերված է թուրք սուլթանի կնիք-ստորագրություն:
ՀՀ նախագահն օրերս այցելել էր Քաջարան` քաղաքի 55-ամյակի տոնակատարություններին մասնակցելու: Նրան դիմավորում էին բազմաթիվ ստեղծագործական խմբեր: Լուսանկարում պատկերված պատանին այդ խմբերից մեկի ներկայացուցիչն է: Երգում-պարում էին ազգագրական երգերի տակ... Սուլթանի կնիքով...
Դպրոցահասակ երեխա է, որը, բնականաբար, կարող է չիմանալ, թե ինչ է պատկերված իր վերնաշապիկին. սիրուն նկարով հագուստ է, մարդը հագել է: Հագուստ ներկրողն էլ վաճառական է, որը շարժվում է նույն` գեղեցիկ պատկերի գաղափարով: Բայց սա վկայությունն է այն բանի, որ մեր շուկան լեցուն է թուրքական հագուստով, եւ հենց թուրքերն էլ, տեսնելով, որ Հայաստանն ամբողջությամբ սպառում է «իր համար նախատեսված» հագուստը, արդեն սկսում է հատուկ հայաստանցիներիս շրջանում քարոզել Թուրքիան:
Ուշագրավ զուգադիպությամբ հենց նույն օրը Սիսիանի տրիկոտաժի ֆաբրիկայում, ուր արտադրվում է որակյալ հագուստ եւ արտահանվում ՌԴ` Ռոստով, yerkir.am-ի թղթակիցը նկատել է, որ արտադրանքի վրա չի մակնշված, որ այն արտադրված է Հայաստանում: Հագուստի վրա որեւէ պատկեր չկա` անհայտ ծագում:
Օրերս մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչու է գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանել Հայաստան թուրքական լոլիկի ներմուծման արգելքը: «Խեղճ» նախարարին գամեցին անարգանքի սյունին: Իսկ սա՞: Խնդիրը միայն լոլիկը չէ, թուրքականն ամենուր է, արդեն ողողում է մեր կենցաղը, բարքերը, ամեն ինչ:
Հ.Գ. Կից ներկայացնում ենք թուրք սուլթանների ստորագրություն-կնիքները. բոլորն էլ գեղեցիկ պատկերներ են, բայց հույս ունենք, որ նման պատկերներով հագուստ մեր վաճառականները չեն գնի, սպառողները' եւս: