կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-11 15:44
Աշխարհ

ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել Օմանի սուլթանի մահվան կապակցությամբ

ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել Օմանի սուլթանի մահվան կապակցությամբ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆ իբն Զաիդ ալ Նահայանը խոր ցավակցություններ է հայտնել Օմանի սուլթան Կաբուս բեն Սաիդ ալ Սաիդի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է WAM-ը։

Նա բարձր է գնահատել հանգուցյալ սուլթանի հավատարմությունն իր ժողովրդին եւ արաբական պետությունների միավորմանն ուղղված նրա աշխատանքին։

«Մենք մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Օմանի թագավորական ընտանիքին եւ Օմանի սուլթանության եղբայրական ժողովրդին սուլթան Կաբուսի մահվան առնչությամբ։ Մենք համոզված ենք, որ Օմանի ժողովուրդը եւ նրա ղեկավարությունը կշարունակեն իրենց օրհնյալ ծառայությունը ի բարօրություն արաբական պետությունների միավորման»,- նշել է ԱՄԷ նախագահն իր ուղերձում։

Սուլթան Կաբուսի մահվան առիթով երկրում հայտարարվել է եռօրյա սուգ, իսկ երկրի ազգային դրոշները կխոնարհվեն ամբողջ երկրում, ինչպես նաեւ արտասահմանում ԱՄԷ բոլոր դեսպանությունների եւ դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա։