|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մտադիր է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ այն բանից հետո, երբ նրա կուսակցությունը պարտվել է Եվրախորհրդարանի ընտրություններում. հայտնում է РИА Новости-ն:
Հունաստանի իշխող ՍԻՐԻԶԱ կուսակցությունը զիջել է առաջատար ընդդիմադիր պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը:
«Ես երբեք չեմ փնտրել հեշտ ուղի, չեմ փնտրի նաև հիմա: ՏԻՄ ընտրություններից (հունիսի 2) անմիջապես հետո ես կխնդրեմ հանրապետության նախագահին) անմիջապես հայտարարել ընտրությունների մասին: Թող ժողովուրդը վերջնականապես որոշի) ցանկանո՞ւմ է, որ մենք շարունակենք մեր ծրագրերը, թե՞ ցանկանում է վերադառնալ ասկետիզմի մթություն»,- նշել է Ցիպրասը: