|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանձնարարել է ԿԸՀ-ին` սկսել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքները։ Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 12-ին։
Ուրբաթ Ժողովրդական խորհրդի նիստում Բերդիմուհամեդովը, որը 15 տարի միանձնյա ղեկավարում է երկիրը, հայտարարել է իր պաշտոնը երիտասարդ առաջնորդի զիջելու մտադրության մասին՝ իրեն թողնելով միայն Հալք Մասլահաթիի նախագահի պաշտոնը (խորհրդարանի վերին պալատ)։
Բերդիմուհամեդովը հանրապետության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 15 տարի առաջ՝ նախկին առաջնորդ Սափարմուրատ Նիյազովի մահից հետո։ Մամուլը նշում է ներկայիս նախագահի որդու՝ Սերդարի անունը՝ որպես հավանական փոխարինող։ Այժմ նա զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը։