կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-26 19:52
Հասարակություն

Աշոցքի, Ամասիայի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

Աշոցքի, Ամասիայի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի  26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի, Արարատի, Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

 
Աշոցքի տաարածաշրջանի ավտոճանապարհներին սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ 10 մ:
 
Բքի և ձյան պատճառով դժվարանցանելի են Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
 
Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: 
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: