կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 10:29
Հասարակություն

Կոտայքի բոլոր ավտոճանապարհներին, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Կոտայքի բոլոր ավտոճանապարհներին, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հունվարի 14-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար:
 
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
 
Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։