Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի կարծիքով` նոր կառավարության ծրագիրը կոնցեպտուալ բնույթ ունի: Ըստ նրա` նոր կառավարության ներկայացրած ծրագիրը նման չէ նախորդների ծրագրերին այն պարզ պատճառով, որ այս կառավարությունը նման չէ նախորդներին: «Այս կառավարությունը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսով` ԱԺ փոքրամասնությունը ներկայացնող ուժի կողմից»,- նշեց տնտեսագետը:
Պարսյանի խոսքով` կառավարությունը, ըստ էության, իր առջև դրել է մթնոլորտի փոփոխման խնդիր թե' տնտեսական, թե’ քաղաքական, թե’ մշակութային և թե’ այլ բնագավառում, ինչն, ըստ նրա, շատ ավելի դժվար է, քան ցանկացած քանակական ցուցանիշի սահմանումն ու իրականացումը: «Այստեղ դրված են նպատակներ, հիմնադրույթներ, որոնց ուղղությամբ կառավարությունը քայլեր պետք է իրականացնի. Կհաջողի, թե` ոչ, կտեսնենք բոլորս»,- ասաց տնտեսագետը:
Հարցին` արդյո՞ք ծրագրում չպետք է հստակ ցուցանիշներ ամրագրվեին, որպեսզի հետագայում դրանք հնարավոր լիներ չափել կամ համեմատել, Պարսյանը պատասխանեց. «Ծրագրում ներկայացված է, որ մինչև տարեվերջ նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այս պարագայում որքանո՞վ է ողջամիտ ողջ տարվա կտրվածքով գործողությունների պլան մշակել: Կամ` օրինակ, եթե փոքրամասնությունը ծրագրում նշի, որ, օրինակ, թոշակները պետք է մեկ երրորդով ավելանան, բյուջեն կազմեն` նոյեմբերին կամ դեկտեմբերին ներկայացնեն ԱԺ-ի հաստատմանը, և ՀՀԿ-ն մերժի, ի՞նչ պետք է անել այս դեպքում»: Նա նշեց որ պետք է հաշվի առնել ներկայի իրողությունները:
Ըստ տնտեսագետի` կառավարության ծրագրում, բացի կոնցեպտուալ դրույթներից, կան նաև կոնկրետ մեխանիզմներ, օրինակ` կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:
Սուրեն Պարսյանի գնահատմամբ` իրականում հնարավոր է նոր, անկանխատեսելի իրավիճակներ ստեղծվեն` պայմանավորված ԱԺ-ում քաղաքական ուժերի անհավասարակշռությամբ: