Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօրվա կառավարության նիստին մեծ շուքով հայտարարվեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։ Ի դեպ, այդ 10 տոկոսից 5 տոկոսը վճարելու է պետությունը, իսկ մյուս 5 տոկոսը՝ գործընկեր բանկը։ Այս ծրագրի համար 2022 թվականին նախատեսվում է ծախսել մինչև 5,66 մլրդ դրամ։
Արժանի է հիշատակել ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումն այս հարցում, մասնավորապես՝ նախարարությունը նշում է, որ այս ծրագիրը հնարավոր է լինելու գործարկել մեծ առևտրի ցանցերում, ավելի շուտ՝ մեկ-երկու առևտրային ցանցերում, քանի որ, օրինակ՝ ՍԱՍ սուպերմարկետի գնային քաղաքականությունը հաշվի առնելով, դժվար թե թոշակառուները այնտեղից առևտուր անեն: Հետևաբար` ստացվում է, որ պետությունը սուբսիդավորում է մեկ առևտրային ցանցի (քաղաքների մասին է խոսքը), որը առանց այդ էլ գերիշխող դիրք է զբաղեցնում պարենային ապրանքների իրացման շուկայում:
Սա կենտրոնական բանկի լոբբինգով իրականացվող հերթական ծրագիրն է, որի նպատակը թղթի վրա սոցիալական է, բայց իրականության մեջ կոչված է աջակցելու բանկային հատվածին և մանրածախ առևտրի ոլորտի օլիգարխներին։
Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ