կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-13 23:35
Հասարակություն

Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարը Բաթումի հիվանդանոցում է

Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարը Բաթումի հիվանդանոցում է

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի վիճակի վերաբերյալ:

«Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքի նոր և է վտանգ չի սպառնում։ Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև, դուրս գրվի։ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն»:

Նշենք, որ Վրաստանում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ նրանից խոշոր չափի կանխիկ գումար հափշտակել: Պարզվել է, որ տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանը, ով  Գուրիայի շրջանում մի քանի խանութ ունի:

Սուքիասյանի վրա հարձակվել են այսօր առավոտյան՝ շենքի շքամուտքում: 2 տղամարդ բութ առարկայով նրա գլխին են հարվածել, իսկ հետո նրա մոտից գողացել շուրջ 11 700 դոլար: Սուքիասյանի մոտ այդքան գումար է եղել, քանի որ նա պատրաստվել է Թիֆլիս գնալ՝ իր խանութների համար ապրանքներ գնելու: