Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանում ՀՀ դեսպանությունը երկրորդ հայտարարությունն է տարածել ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի վիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քաղաքացի, գործարար Արթուր Սուքիասյանի վրա հարձակվել են անհայտ անձինք եւ նրանից խոշոր չափի կանխիկ գումար հափշտակել: 2 տղամարդ բութ առարկայով նրա գլխին են հարվածել, իսկ հետո նրա մոտից գողացել շուրջ 11 700 դոլար: Սուքիասյանի մոտ այդքան գումար է եղել, քանի որ նա պատրաստվել է Թիֆլիս գնալ՝ իր խանութների համար ապրանքներ գնելու:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը երեկ հայտարարություն տարածեց, տեղեկացնելով, որ Արթուր Սուքիասյանը գտնվում է Բաթումի հիվանդանոցներից մեկում բժիշկների հսկողության ներքո: «Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։ Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ»- հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: