|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեցին դիզվառելիք թանկացումների մասին, որը կարող է հանգեցնել երթուղիների գների թանկացմանը: Նախարարը անդրադարձավ մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե Երևան-Հրազդան երթուղին արդեն թանկացել է, 400 դրամից դառնալով 500 դրամ: «Ես կարող եմ հայտարարել, որ այդ երթուղին մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով, և իրավունք ուներ իր հաշվին գինը իջեցնել: Այսօր նա գինը դարձրել է մրցույթի գնին համապատասխան: Նա կարող է ժամանակի ընթացքում փոխել այդ որոշումը և շարունակել աշխատել 400 դրամով»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` շուտով ներկայացվելու է երթուղիների մեկ միասնական համակարգը , որից հետո շատ բան կփոխվի: 2018թ առաջին եռամսյակին արդեն կներկայացվի միասնական երթուղային համակարգի նախագիծը: