|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարարական աշխատանքների կեսն ավարտվել է:
Ըստ Sputniknews-ի՝ Սոյլուն անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ նշյալ պատը պետք է կանխի ապօրինի սահմանահատումները, ինչպես նաև ահաբեկիչների մուտքը երկիր:
Անդրադառնալով հայ-թուրքական և թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումներին՝ Սոյլուն տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է այնտեղ տեղադրել էլեկտրոնային համակարգեր:
«1-2 ամսվա ընթացքում Արդահանում նմանատիպ միջոցառումներ կձեռնարկենք: Այս պահի դրությամբ այնտեղ պատ չենք կառուցում, սակայն կտեղադրենք նոր էլեկտրոնային համակարգեր»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիան ավելի վաղ սկսել էր հայ-թուրքական սահմանի` Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները: