|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեխայի դիմանկարով 20 մետրանոց նկար են տեղադրել Մեքսիակյի ու ԱՄՆ-ի միջև սահմանին, Տիխուանա քաղաքից ոչ հեռու: ԱՄՆ կողմից նայելիս, տպավորություն է ստեղծվում, թե երեխան ձեռքերով կառչել է սահմանային պատից:
Երեխայի դիմանկարը ֆրանսիացի նկարչի ձեռքի գործն է: Նկարչի խոսքով, նա այս դիմանկարով փորձել է հիշեցնել էմիգրացիոն քաղաքականություն վարող ամերիկյան օրենսդիրներին, որ սահման անցնողներն էլ «սիրտ ունեն»: Ըստ նկարչի, սահմանը անցնողներից շատերը դա անում են` լավ ապագայի հույսերից դրդված:
Հիշեցնենք, Թրամփի նախընտրական խոստումներից էր` Մեքսիկայի սահմանի երկայնքով պատ կառուցելը, որը կարժենա 21 միլիարդ դոլար: