|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փետրվարի 19-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցից դեպի Վաչագան գյուղ տանող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսով չափ կախվել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Mercedes E320 մակնիշի 34 TN 935 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50մ գլորվել ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել 1993 թ. ծնված Գ. Թ.-ին և 1991 թ. ծնված Ա. Ա.-ին: Վերջիններս տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: