|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Վանաձոր քաղաքում առանձնապես խոշոր չափի ոսկյա իրերի գողության փաստով. հայտնում է shamshyan.com-ը։
«Երեկ՝ հունվարի 1-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանն ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրն անհայտ անձը պատուհանը բացելու միջոցով ներս է մտել նշված կազմակերպություն և հարմարեցված բանալիով բացել դրամապահոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված կազմակերպությունը գտնվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 59/1 հասցեում, իսկ ահազանգող Հ. Մարտիրոսյանը «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչն է»,- կարդում ենք կայքում։
Մանրամասն` սկզբնաղբյուրում։