|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Տարեվերջին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելություններ է կատարում մարզի տարածաշրջաններ եւ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում համայնքներում:
Դեկտեմբերի 23-ին Թալինի քաղաքապետարանում նա ընդունելություն անցկացրեց Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար, որին մասնակցեցին բոլոր համայնքների բնակիչները: Մարզպետի հանձնարարությամբ համայնքապետերը նախապես իրազեկել էին բնակիչներին եւ աշխատանք տարել, որպեսզի ընդունելությանը ներկայանան առավել կարիքավոր ընտանիքները: Ամանորի նախօրեին դրամական աջակցություն ստացավ, ընդհանուր առմամբ, 92 քաղաքացի: Նրանցից ոմանք մարզպետին դիմեցին նաեւ իրենց մտահոգող այլ հարցերով, որոնց հնարավորինս լուծումներ տրվեցին:
Այցի ընթացքում Աշոտ Սիմոնյանը հանդիպեց նաեւ համայնքապետերի հետ: Ամփոփվեցին անցնող տարում իրականացված աշխատանքները եւ քննարկվեցին առաջիկա ծրագրերը:
Առաջիկա օրերին նախատեսվում է մարզպետի այցը նաեւ Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին