Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագիրը միտված է ինստիտուցիոնալ հմտությունների ամրապնդմանը. Ազգային ժողովում անցկացվող` «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով միջազգային սեմինարի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի պատասխանատու Բենեդիկտ Բորելը։
«Բարեվարքությունը պետք է դառնա պետություների ուժեղացման հնարավորություններից մեկը։ ՆԱՏՕ-ի նպատակն է պրոյեկտել կայունություն ու վերափոխել պաշտպանության կառույցները»,- նշեց նա։
Բորելի խոսքով` անհրաժեշտ են պատշաճ կառավարման ռեսուրսներ, որոնց հիման վրա պետք է կայուն հաստատություններ ձևավորել։ «Մեզ համար կարևոր է տեսնել, թե ինչպես կարող ենք ավելի լավ օգտագործել մեր ռեսուրսները»,- նշեց նա։
Իր զեկույցում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ իրենք ցանկացել են փորձագիտական խմբի հետ քննարկումներ կազմակերպել բարեվարքության կանոնների քննարկումների մասով, մինդեդռ չի հաջողվել մասնագետների բացակայության պատճառով։ ««ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացում առանձին միջոցառման անցկացում էինք նախատեսել, բայց մեր ջանքերը քիչ էին, քանի որ համապատասխան թվով փորձագետների հրավիրել չհաջողվեց»,- ասաց նա։
Ավետիսյանը նշեց, որ իրենք միշտ բաց են քննարկումների համար։ «ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագիրը մեզ համար առաջնահերթություն է, որին անդրադարձ կկատարվի արդեն օրենսդրական վերջին փոփոխություններից հետո, որոնցով պայմանավորված` նաև փոփոխություններ են տեղի ունենալու ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի կառուցվածքում»,- հավելեց նա։