|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր եկել էր խորհրդարան: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ հիվանդ էր, այդ պատճառով էլ չէր գալիս:
Լրագրողները նրան հարցրեցին, թե ինչ կարծիք ունի նախագահ Սարգսյանի ելույթի մասին, որում նա հայտարարել էր, որ այսուհետ համայնքապետերի թալանը չի ներվելու, և ամոթ է, որ համայնքի փողերը տուն են տանում:
«Ճիշտ ա ասում նախագահը»,- պատասխանեց Սարոյանը:
Հարցին` միջնորդե՞լ է որևէ համայնքապետի համար, արձագանքեց. «Տենց առիթ չի եղել»:
Հարցին էլ` շա՞տ են թալանել համայնքապետերը, պատգամավորը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, ես ռևի՞զոր եմ: Հենա Զաքարյան Իշխանից հարցրեք»:
Դիտարկմանը, որ Սարոյանը միշտ բարձրաձայնել է համայնքների խնդրի մասին, և հարցին` հիմա թալան կա՞, թե՞ ոչ, Սարոյանն արձագանքեց. «Որ նախագահը մի բան է ասում, ուրեմն գիտի, որ ասում է: Ասեց չէ՞, որ ինչ-որ մի տեղ նոր ենք, նոր ենք վերականգնվում: Կարող ա թերություն ա, ճիշտ չծախսել ա: Էսօր մեր համայնքապետերը ո՞նց են ընտրվում. իրենց ազգությունը շատ է լինում, դառնում էին գյուղապետ, էդ փողերը ծախսում էին ոչ թե նորմալ տեղերում, այլ ոնց ուզեին: Հիմա խնդիրը ոչ թե գողանալն էր, ճիշտ չեք հասկացել նախագահին, այլ փոշիացնելը, էդ փողերը չի կարելի փոշիացնել»:
Դիտարկմանը` նախագահը շեշտել է, որ գումարներն այլևս տուն չեն տարվելու, պատասխանեց. «Դե բա փոշիացնում ա, մի բան էլ պետք ա տուն տանի»:
Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա Սարոյանն ասաց. «Դե որ ամոթ ունենան էդ թանկացողները, չեն թանկացնի: Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի, էլի, օլիգարխ չէ, ինչ ուզում է լինի»:
Իսկ թե ո՞րն է պատճառը, որ չի մասնակցում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստերին, Սարոյանը կրկին պատասխանեց, որ հիվանդ է եղել, ապա հավելեց. «Կորյունին շատ ենք սիրում, կմասնակցենք այսուհետ»: