Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Դեկտեմբերի 11-ին «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում է անցկացվել։ Դրան մասնակցել են Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տկն. Նատալյա Վուտովան, ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար, գնդապետ Ալիկ Ավետիսյանը, ծրագրի միջազգային ղեկավար, պրն. Անդրեյ Եսինը, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ ՀՀ ԶՈՒ-երում մարդու իրավունքների ամրապնդմանն աջակցելու նպատակով Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող և ԵԽ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման բարելավումը և ԶՈՒ-ում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխման, հայտնաբերման, տեղեկացման և քննության գործընթացների կատարելագուծումը։
Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ գնդապետ Ավետիսյանը կարևորել և արժևորել է խորհրդատվական խմբի կողմից իրականացվող աշխատանքը, ընթերցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը կլոր սեղանի մասնակիցներին։
Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատու, Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ պրն. Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցները, որում բարձրաձայնված խնդիրների շուրջ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները։