Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայտնել ենք, որ այսօր առավոտյան ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշենրով, կասկածյալը ձերբակալվել է:
Քննությամբ ձեռքբերված տվյալների համաձայն՝ կասկածյալն ու տուժածը նույն ՍՊԸ-ի աշխատիցներ են. տուժողը ընկերության ավտոէլեկտրիկն է եղել, իսկ կասկածյալը՝ պահակը:
Սլավիկ Մ-ն իրավապահներին հայտնել է սպանությա շարժառիթը: Նրա խոսքով՝ Խորեն Սարգսյանն աշխատավայրից գողություն է կատարել: Պահակը հավանաբար սպանությունից հետո գործընկերոջ դաստակները կտրել է հին մեթոդով՝ «գողին պատժելու համար»:
ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ ճշտվում են կասկածյալի մատնանշած հանգամանքները, քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու համար: