Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվում է 2017թ. մայիսի 10-ին Տավուշում մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ` 19-ամյա Գագիկ Մեսրոպյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է Գագիկի ծառայակիցը՝ Արման Հակոբյանը:
Նրա պաշտպան Արմեն Ադամյանը Yerkir.am-ին հայտնեց, որ այս գործով արդեն երեք դատական նիստ է կայացել: Նա հայտնեց, որ դատաքննությունը երբեմն անցնում է լարված մթնոլորտում` հաշվի առնելով գործի բնույթը: Այս գործով տուժողի իրավահաջորդը սպանված զինծառայողի մայրն է՝ Հրանուշ Մելքոնյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արման Հակոբյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 2017թ ապրիլի 28-ից մայիսի 12-ը, որպես դիտորդ մարտական հերթապահության ընդգրկված լինելով զորամասի պահպանությանը հանձնված մարտական հենակետում, 2017թ. մայիսի 10-ին ժամը 06:20-ից 08:20-ը, ըստ մարտական հերթապահության գրաֆիկի, որպես դիտորդ ծառայություն է իրականացրել:
Մեղադրանքի համաձայն՝ Հակոբյանը, Գագիկ Մեսրոպյանի կողմից նրա զենքը վերցնողի մասին իմանալու պայմաններում ստողի՝ տվյալ դեպքում իր հասցեին սեռական բնույքի հայհոյանք տալուց հետո վրեժի շարժառիթով նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրեն ամրակցված ԴԴՀ տեսակի հրացանով մեկ կրակոց է արձակել Գագիկ Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վնասվածք, որի արդյունքում Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Մեսրոպյանը մահացել է:
Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշեցնենք, որ սպանված զինծառայողը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր, Գորիսի պետական համալսարանի ուսանող: Նրա հայրը՝ Առուշ Մեսրոպյանը, մահացել էր 2 տարի առաջ՝ թոքերի հիվանդությունից:
Դեռևս մայիսին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Yerkir.am-ին հայտնել էր, որ միջադեպի արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են կարգապահական տույժի ենթարկվել: