|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբերի 4-ին, ժամը 03:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին, կան տուժածներ և զոհ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ BMW մակնիշի 35 MT 464 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1996 թ. ծնված Մ.-ն մահացել է, իսկ վարորդը՝ 1996 թ. ծնված Հ. Գ.-ը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: