Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը:
«Ժամը 12:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Վինի Թուխ» մանկական սրճարանի և «Mazda» սերվիսի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 34 ZA 841 համարանիշի և Daewoo մակնիշի Լ 2888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը: Հարվածի արդյունքում Lexus-ի տղա ուղևորը տեղում մահացել է, իսկ Lexus-ի և Daewoo-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ մահացածը աշխատում էր «Mazda» սերվիսում՝ որպես ընթացքային մասերի վերանորոգող (խադավիկ), իսկ Daewoo մեքենան տաքսի ծառայության է, որի վրա գրած է «Կալինա»: Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Մ. Մուրադյանի կողմից հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Պարզվել է՝ մահացածը 24-ամյա Նարեկ Եսայանն էր»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: