Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ստամբուլի գլխավոր փոխդատախազի հրամանով` առգրավվել է Թուրքիայի իշխանությունների հետ սերտ կապերով հայտնի, այժմ ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի և նրա մտերիմների ամբողջ ունեցվածքը․ տեղեկացնում է Demokrathaber-ը։
Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիայում 2015 թ. դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ժամանակ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը 2016 թ. մարտի 19-ին ձերբակալվել էր ԱՄՆ-ում: Զարրաբը մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձի, փողերի լվացման, ինչպես նաև բանկային խարդախության մեջ: Ադրբեջանցի գործարարն ու նրա աջակիցները բազմամիլիոնանոց գործարքներ են իրականացրել, որոնց շահառուն եղել են Իրանի կառավարությունը և իրանական մի քանի ընկերություններ: Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մի քանի տասնյակ տարվա ազատազրկում։
Հիշեցնենք նաև, որ Զարրաբի, Էրդողանի ընտանիքի ու Թուրքիայի մի շարք ղեկավարների անունները հայտնվել էին «Մեծ կաշառք» գործողության ցուցակում: Զարրաբը և ձերբակալվածները կարճ ժամանակ անց ազատ էին արձակվել:
Զարրաբը ԱՄՆ-ում կայացած դատական առաջին նիստի ժամանակ խոստովանել էր, որ կաշառել է Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին։
Ուշագրավ է, որ այդ ցուցակում տեղ է գտել նաև նրա փոքրիկ դստեր անունը, սակայն այդպես էլ չի շոշափվել նրա կնոջ՝ Թուրքիայում հայտնի մեծահարուստ երգչուհի Էբրու Գյունդեշի անունը։